Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա». Գևորգ Դանիելյան

«Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա». Գևորգ Դանիելյան
240
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 00:48

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էրդողանն անհանգստացած է՝ պնդելով, որ Իսրայելը ձգտում է զավթել նաև Ավետյաց Երկիրը: Մի քանի հարցադրումներ.
Այսպիսով, թուրքերը ևս ընդունում են «Ավետյաց Երկիր» անվանումը, թեպետ՝ այլ համատեքստում, սակայն այս տեսանկյունից անհասկանալի է մնում հետևյալը՝ եթե Իսրայելը գրեթե հրապարակավ չի խոսում Ավետյաց Երկիրը զավթելու մասին, ապա Ադրբեջանը հենց Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ, պատերազմելով նույն այդ Երկրի դեմ, այն հրապարակավ համարում է իր երկրի մաս, անվանելով «արևմտյան ադրբեջան», և փորձում, իբր, օրինականացնել հետագա բռնազավթումները: Չի բացառվում, որ Էրդողանի այդ պնդումը հետապնդում է հենց հետագա բռնազավթումները՝ իբր մեզ փրկօղակ (ինչի պակասը մենք չունենք) նետելու սրտացավություն: Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ, առավել ևս, բացարձակապես չեն օգնի ՍԴ իրավիճակային առնվազն անհիմն որոշումները...»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան