Արփի Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը»․ «Հրապարակ»
![]() 227 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից և իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու՝ չի ուզում լքել խորհրդարանը: Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, և Արուսյակ Ջուլհակյանը, որին ևս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել՝ Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք: Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից և վարչության նիստ անցկացնի: Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, և հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։ Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը և հիմա պատրաստվում է նրա տեղը նստել»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
