«Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն». Արթուր Խաչատրյան
![]() 181 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 11:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Լուրեր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի հաջողում Սրբազան շարժումը, ասել է՝ դեռևս չի հաջողում, բայց դա չի նշանակում՝ վաղը չի հաջողելու: Անդրադառնալով նախկին նախագահներին շարժման հետ կապելուն՝ նշել է. «Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն․ դա Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզն է՝ որևէ բանով չհիմնավորված: Փաշինյանը վտանգը տեսնում է մեզնից՝ «Հայաստան» դաշինքից։ Տեսե՛ք՝ «Հայաստան» դաշինքից քանի հոգու դեմ կան շինծու քրգործեր, քանի հոգու ելքն է կասեցված, որ չգնան, դրսում ասեն՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Փաշինյանը վտանգը տեսնում է առնվազն «Հայաստան» դաշինքից, և այս բոլոր սլաքները Փաշինյանի պարզ աճպարարություններն են՝ մեզ վարկաբեկելու համար»: Պատգամավորի խոսքով՝ և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են ու որևէ մեկը չի կարող արգելել նրանց քաղաքական որևէ գործընթացի մասնակցել. «Ուրիշ խնդիր է, որ դու կարող ես ասել՝ ա՛յ եթե երկրորդ կամ երրորդ նախագահը կա, ես չեմ մասնակցի այդ շարժմանը: Բայց այդ դեպքում ինքդ պետք է որոշես՝ ինչ ես անում»: Խաչատրյանն ընդգծել է՝ նախկին նախագահները որևէ առաջնորդող դեր Սրբազան պայքարի մեջ չեն իրականացնում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
