«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի»․ Էդուարդ Շարմազանով
![]() 221 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 12:24 «Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի ու Թուրքիայի. չի լինում: Կա՛մ պիտի դառնա մեկի կինը, մեկի սիրուհին, կա՛մ էլ երկուսի սիրուհին, բայց երկուսի կինը միաժամանակ չի կարող դառնալ: Պատկերավոր եմ ասում»,- 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ 2020-ի հոկտեմբերի 10-ին Փաշինյանն ասել է, որ մեր պարտության պատճառը թուրքական բայրաքթարներն են. «Բա դու ո՞նց ես գնում քո պարտության պատճառին խնդրում, որ դառնա միջնորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրում: Դու ռուսական միջնորդությունից հրաժարվում ես, ասում՝ ուղիղ ենք բանակցում, բայց գնում ես Ալիևի մեծ ախպորը խնդրում միջնորդ դառնալ: Տրամաբանություն եթե գտնում եք՝ ասեք»,- հավելել է Շարմազանովը: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Էրդողանն ասել էր. «Հայաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
