«Մարզերի 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ»․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրված Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվելու պարագայում մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ։ Մարզային բուհերում դասավանդող 1400 դասախոս կանգնելու է կա՛մ դասավանդումից հրաժարվելու, կա՛մ մարզը լքելու (ընտանիքով կամ ընտանիքից կտրվելով) երկընտրանքի առաջ։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մարզերում գործում է 10 բուհ և 12 մասնաճյուղ։ Ամենաշատ ուսանողներն ու դասախոսներն ունեցող մարզերն են․
Շիրակ - 3159 ուսանող, 552 դասախոս
Լոռի - 2101 ուսանող, 325 դասախոս
Տավուշ - 1133 ուսանող, 167 դասախոս
Սյունիք - 1106 ուսանող, 186 դասախոս
Գեղարքունիք - 771 ուսանող, 117 դասախոս։
Օրենքի նախագծի վերաբերյալ «ՀայաՔվե» նախաձեռնության դիրքորոշումը ներկայացրեցինք մամուլի ասուլիսում, որտեղ, ի թիվս այլոց, հնչեցին հետևյալ թեզերը․
1․ Ֆունդամենտալ փոփոխություններ նախատեսող նախագիծը մշակվել է առանց շահակիցների լայն շրջանակների (ուսանողներ, դասախոսներ (մարզային ուսանողներ, մարզային դասախոսներ), պետական և մասնավոր ոլորտների գործատուներ, ծնողներ․․․) կարիքների ու կարծիքների վերհանման։
2․ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդումն ու գիտական աստիճանաշնորհման փոփոխությունը հանգեցնելու են գիտական արդյունքի կրճատման, գիտության ոլորտում զբաղվածության էական նվազման։
3․ Բուհական ինքնավարությունը ոչ միայն չի աճում, այլև բուհերն առավել շոշափելի քաղաքական միջամտության ռիսկի են ենթարկվում։
4․ Քաոս է ստեղծվում ուսանողական ինքնակառավարման ոլորտում և էապես նվազեցվում ուսանողների մասնակցությունը»։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68628.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68228.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73627.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74627.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56126.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
192324.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
405319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118618.08.2026, 18:36