«Փաշինյանի համար շատ կարևոր է ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն»․ Հակոբ Բադալյան
![]() 189 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 13:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՔՊ վարչության դռնփակ նիստը չի ընտրել արդարադատության նախարար: Ըստ տեղեկության, որ հայտնվել է մամուլում, ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ հավանություն: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ավելի վաղ խոսել եմ արդարադատության նախարարի հրաժարականի առիթով, և ընդհանրապես այս պատմության ծագման առիթով, կասկած չունեմ, որ այն ոչ թե ՔՊ պատգամավորների ինչ որ խմբի նախաձեռնություն է, որին տեղի է տալիս Նիկոլ Փաշինյանը, այլ հենց Փաշինյանի նախաձեռնությունը: Այսինքն, կոճակը սեղմել է Փաշինյանը, իսկ դրանից հետո ով ինչ գործողություն է արել՝ երկրորդական է: Ու նաև, ուշադրության եմ արժանացրել հանգամանքը, որ իրադարձությունների կուլմինացիան բաժին ընկավ այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ ԳԱ առիթով: Նյու Յորքում գտնվող Փաշինյանին ըստ ամենայնի անհրաժեշտ էր ցույց տալ, որ կառավարող մեծամասնության ներսում ինքը չունի միանձնյա և անբեկանելի դիրք և իր առաջ կարող են դնել պայմաններ կամ պահանջներ, որոնք ինքը չի կարող հաշվի չառնել, եթե անգամ արդարադատության նախարարի հետ չունի որևէ խնդիր: Ի դեպ, լայն իմաստով, երբ կառավարող համակարգում չկա աներկբա հորիզոնական մոնոլիտ, դա կարող է լինել օգտակար հանգամանք նաև Հայաստանի արտաքին ճկունության հարցում: Սակայն, ամենից էական հարցը տվյալ պարագայում այն է, որ այդ «ոչ մոնոլիտային» իրողությունը չի կարող ունենալ միայն ձև, այն պետք է ունենա քաղաքական լրջմտություն և բովանդակություն, այլապես շատ բարդ է որևէ մեկին համոզել, որ տեղի ունեցածն ընդամենը թատրոն չէ: Իսկ քաղաքական լրջմտության ռեսուրս, ինչպես նկատել եմ տարբեր առիթներով, այս մեծամասնությունը՝ չունի: Հետևաբար մեղմ ասած բարդ է ասել, թե Հայաստանից դուրս ո՞վ կարող է իրապես հավատալ ՔՊ ներսում կարող է լինել որևէ թև կամ բեվեռ, որը ի վիճակի է պայման թելադրել Նիկոլ Փաշինյանին: Իսկ ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն, Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է այն «փափուկ ուժի» ճնշման առումով, որի բավականին շոշափելի ծավալի մասին խոսում եմ սկսած դեռևս Երևանի քաղաքապետի ընտրությունից, որ տեղի ունեցավ նախորդ տարի սեպտեմբերին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
