Արդարադատության նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում․ «Ժողովուրդ»
![]() 166 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուին է առաջ տանում, բայց արդյունքում չեն կարողանում որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի թեկնածուն թեժ կռիվ է գցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանիև ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև։ Ալեն Սիմոնյանը նախ Արփի Դավոյանի ևւ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեռնամուխ է եղել, որպեսզի իր հարազատ նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա պաշտոնից, ապա վստահեցրել է զույգին, որ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Ալեն Սիմոնյանը անակնկալ ձևով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել։ Արդյունքում, վարչության նիստում չի եղել մեկը, որը կպաշտպանի ու առաջ կտանի Արփի Դավոյանի թեկնածությունը, ավելին՝ մեծամասնության շրջանում արմատացած է եղել տեսակետը, որ ամոթ կլինի՝ Արփի Դավոյանը նախարար դառնա: Վարչության նիստին, սակայն, Ալեն Սիմոնյանը ներկա չի եղել. նա երկրից բացակայում է: Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։ Այսպիսով՝ ՔՊ-ում այս օրերին լարված մթնոլորտ է բարձր պաշտոնի համար. ՔՊ-ականները արդարադատության նախարարի ընտրությունը տապալելու համար միմյանց են մեղադրում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
