«Ո՞ր դեպքում Ադրբեջանը կսկսի «վստահել» ԵՄ դիտորդներին»․ Հակոբ Բադալյան
![]() 330 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 02:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մենք քիչ ուշադրության արժանացրինք այն «բողոքը», որ ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ Ադրբեջանը ներկայացրեց Բաքվում գտնվող ՆԱՏՕ միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակին, որը նաև կատարել էր իր ամոթալի այցը «ռազմավարի պուրակ»: «Պուրակի» թեմային անդրադարձել եմ, թեև այստեղ մեկ այլ շերտի կանդրադառնամ նաև ավելի ուշ: Վերադառնալով ԵՄ դիտորդների թեմայով Բաքվի բողոքին: Փաստորեն, բողոքում են ՆԱՏՕ բարձրաստիճան գեներալին՝ ասելով, որ ԵՄ դիտորդները լարում են վիճակը, չեն վստահում, հատկապես, որ կա Ֆրանսիայի գործոնը: Ի՞նչն է այստեղ վտանգավոր տողատակը: Ադրբեջանը ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի հետ զրույցում ըստ էության շոշափում է «վստահության» թեման: Իսկ ո՞ր դեպքում Ադրբեջանը կսկսի «վստահել» ԵՄ դիտորդներին: Երբ դրանցում լինեն նաև Թուրքիայի ներկայացուցիչներ: Ահա, թե ինչու է Բաքուն թեման բացում ՆԱՏՕ հետ քննարկումներում: Իսկ այդ քննարկումների «իրատեսականության» այսպես ասած հիմքը կամ նախադրյալը դրվել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ Հայաստան-ԵՄ նոր համաձայության մեջ: Դրանով, ուշադրություն, Եվրամիությունը ստանում է իր դիտորդական առաքելության կազմ ներառել ներկայացուցիչներ ԵՄ ոչ անդամ երկրներից, ընդ որում չհարցնելով Հայաստանի ֆորմալ համաձայնությունը: Հարց է առաջանում, 500 միլիոն բնակչություն և 28 անդամ ունեցող Եվրոմիությունն ինչո՞ւ է ուզում ոչ անդամ երկրի ներկայացուցիչ ներգրավելու հնարավորություն, և ստանում այդ հնարավորությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
