18-ամյա աղջիկը խաբեությամբ գողացել է ավտոմեքենան
![]() 389 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 15:24 Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 42-ամյա Հրաչ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում իր ծանոթը՝ Լիզա Մ․-ն, իր ծննդյան տոնի առթիվ անակնկալ անելու համար իրեն կանչել է Նար-Դոս փողոցի 66 հասցե, որտեղ խնդրել է ավտոմեքենայի բանալիները թողնի ավտոմեքենայի վրա և առաջանա նվերը ստանալու, առաջանալով նկատել է, որ նվեր չկա և վերադառնալով նկատել է, որ ավտոմեքենան գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Լիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 18-ամյա Լիզա Մ․-ն, իսկ ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանների կողմից Ծատուրյան փողոցի 34/2 հասցեի մոտից նշված ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ |
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
390Երեկ, 23:58Նոր ուժգին երկրաշարժ՝ Չիլիում
350Երեկ, 23:15ԵՄ դիտորդներից մեկին մահացած են հայտնաբերել Երևանում
256Երեկ, 19:487,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում
494Երեկ, 18:31BMW-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին որոնում են (տեսանյութ)
258Երեկ, 17:36Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
508Երեկ, 16:57Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են
221Երեկ, 16:24Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
290Երեկ, 11:36