Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հրապարակ»
![]() 294 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Պետական համակարգում վերջին օրերի պաշտոնանկությունները տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հակառուսական գծի մեջ, մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաները հեռացվելու են համակարգից։ ՌԴ-ի դեմ գործընթացների մեջ է տեղավորվում նաև ՀԷՑ-ի դեմ սկսված պրոցեսը։ Վերջին շրջանում մենք քանիցս անդրադարձել ենք ներիշխանական քննարկումներին՝ ՀԷՑ-ի որոշ բաժնեմաս, ԶՊՄԿ-ի օրինակով, պետականացնելու, ավելի ճիշտ՝ խլելու փորձերին։ Օրերս Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցությունն էլ «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին էր, որի ժամանակ լսել էին պատասխանատուներին, Փաշինյանն էլ «կարևորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը» և «հստակ հանձնարարականներ տվել՝ ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու մասին: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
