«Մի զլացեք ու փորձեք ժամ առ ժամ վերհիշել». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի զլացեք
Այո, մի զլացեք ու փորձեք ժամ առ ժամ վերհիշել, թե 2020 թ. սեպտեմբերի 26-ին ի՞նչ էր կատարվում Երևանում, ի՞նչ էր գրում մամուլը ու ինչ հանրային հայտարարություններ էին արվում պատերազմից ու «եկեք պայմանավորվենք»-ից ժամեր առաջ: Բոլոր հարցերի պատասխանը հենց այդտեղ է: Չորս տարի անց էլ ամեն ինչ արվում է մոռացության տալու համար այն մեծագույն ողբերգությունը, որի ականատեսն ու ժամանակակիցը բոլորս ենք դարձել…
Իրենք ծիծաղում ու հռհռում են, հանգստավայրերից լուսանկարներ են հրապարակում ու հեծանիվ են քշում, որովհետև կարծում են, թե չկան հիշեցնողներ ու հետաքննողներ, իսկ գործն արված, վերջացած է: Դրա համար էլ ներկան մոռացության տալով, հիմա էլ գործի են անցել ու անցյալի հիշողություններն ու պատմությունն են ձևախեղում ու մոռացության տալիս: Այլևս իրենց քայլերի ու հայտարարությունների մեջ առաջին հայացքից անտրամաբանական թվացող բոլոր քայլերն իրականում տրամաբանականի մեջ են՝ իրականությունը սթափ գնահատելու, հակադրվելու և տրամաբանական հարցադրումներ ձևակերպելու փորձերը ջլատելու ու խափանելու համար:
Իսկ այդ գործում նրանց օգնում է քաղաքական վերլուծաբանի, լրագրողի, իրավապաշտպանի, գիտնականի, խորհրդարանային ու արտախորհրդարանային ուժերի ահռելի մի բանակ, որը սնվում է հասցեական հատկացումներով: Բոլորի անուններն էլ պետք է արձանագրվեն պատմության համար:
Ու վերջում կմնա գլխավոր հարցը. բա սրանց գնալուց հետո, ա՞յդ որ քաղաքական ուժն ու առաջնորդն է գալու թողած ավերակների ու մոխրակույտերի վրա «թագավորելու» համար»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
5403:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
6502:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
7500:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
143Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
141Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
93Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
106Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
112Երեկ, 16:06