Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլն ամեն բան արեց, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը»․ Ալեն Ղևոնդյան

«Նիկոլն ամեն բան արեց, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը»․ Ալեն Ղևոնդյան
169
Երեկ, 17:00

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյվուքյան գրառումը․ «Ի դեպ, Նիկոլը լավ գիտակցում է, նաև երբ չի դատվի. երբ շատ «միամիտ», սակայն կոլեկտիվ ջանքերով, ՀՀ-ն լուծարի:
Այ դրա համար է նա նաև հեծանիվ քշում. ուզում է ասել, ինձանից ոչինչ կախված չէ, ես ո՛չ մեղավորն եմ, ո՛չ էլ պատասխանատուն:
Ինձանից մենակ կախված է հեծանիվը, որ փորձում եմ քշել ու հարազատ ջրափոսերի մոտ կանգնել ու երազել:
Նիկոլը սպասում է Վրաստանի հետընտրականին, ինչպես նաև Հս.Կովկասում միջէթնիկ բախումներին, որոնք արդեն տևական ժամանակ եփվում են: Ըստ դրանց արդյունքներին նա փորձելու է հրապարակային հարթակում ճշգրտել իր մոտեցումները:
Եթե դրան զուգահեռ Իրանում էլ սկսեն, իսկ, իմ կարծիքով, սկսելու են, մենք հայտնվելու ենք Сухой спирт-ի դարաշրջանում. հյուսիսից ու հարավից շրջափակված:
Սակայն այս ընթացքում նա իր տերերի՝ թուրքական խաղաքարտն է լեգիտիմացնելու՝ ասելով, դե պատերազմ է, միայն Թուրքիայի սահմանով կարող ենք որևէ բան բերել, հետևաբար պետք է վիլայաթանանք:
Ասեմ, որ Ադրբեջանը այս հեռանկարի հետ հաշտ ու խաղաղ չէ, բայց դե ռեգիոնալ գեոպոլիտիկան ցույց կտա ամեն բան:
Նիկոլը ամեն բան արեց, որ ՀՀ-ն մենակ մնա, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը, կամ պետության կազմալուծումը:
Փայերի ու քաղաքական հարճերի երկիր Հայաստան»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան