«Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին». Հակոբ Բադալյան
![]() 215 Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ., 11:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին Եթե դա տեղի չունենա, ապա կստացվի հրապարակային ապտակ ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլ խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես: Սակայն, այստեղ թերևս կա մի նրբերանգ: Ոչ թե խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես, այլ նրանց, որոնք եկել և մասնակցում էին այդ լսումներին, որի ժամանակ եղավ սկանդալը: Իսկ այստեղ կա մեկ այլ ուշադրության արժանի նրբերանգ: Այդ լսումներին, որ կազմակերպել էր հենց ՔՊ մեծամասնության ներկայացուցիչ, պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնակցում էր մեծամասնության շատ փոքր շրջանակ: Հիմնականում այն շրջանակը, որը առնչվում է պրոֆիլային հանձնաժողովին կամ Անդրանիկ Քոչարյանին: Մինչդեռ, լսումների «իրավապահ ներկայացուցչականությունը» շատ բարձր էր, խորհրդարանի համար գուցե նույնիսկ աննախադեպ բարձր, երբ պարզապես լսումների է ներկայանում ոչ միայն իրավապահ կառույցներից մեկի ղեկավարը, այլ բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները, այսինքն այդ կառույցների առաջին դեմքերը: Հասկանալի է, որ սա չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի հատուկ ցուցումի կամ հորդորի, որ լսումներին ներկայանան առաջին դեմքերը և որևէ մեկը չբացակայի որևէ պատճառաբանությամբ: Բայց, ապահովելով իրավապահների այդպիսի բարձր ներկայացուցչականություն, պատգամավորների համարժեք ներկայացուցչականություն ապահովված չէր: Սա հետաքրքիր հանգամանք է: Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ Քյարամյանին ագրեսիվության սադրել է Արփի Դավոյանի օգնականը, որ լսումների ժամանակ նստած է եղել Դավոյանի կողքին: Այն Դավոյանի, որին և որին աջակցող թևին փաստորեն Նիկոլ Փաշինյանը ՔՊ մեծամասնությամբ շատ անհարմար վիճակում դրեց արդարադատության նախարարի պաշտոնի առնչությամբ: Հիմա, այդ թևին Փաշինյանը կհասցնի՞ երկրորդ ապտակը, պաշտոնանկ չանելով Արգիշտի Քյարամյանին: Քյարամյանի առնչությամբ պետք է նկատի ունենալ թերևս մեկ այլ էական նրբերանգ: Նա եղել է ԱԱԾ պետ, ընդ որում եղել է ԱԱԾ պետ 44-օրյա պատերազմի օրերին, գտնվելով Արցախում: Ճիշտ է, նա այդ օրերին էլ եղել է պաշտոնանկ, սակայն հաջորդիվ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Այլ կերպ ասած, իրավապահ համակարգի մի բարձրաստիճան պաշտոնից նա նշանակվել է մեկ այլ կառույցի ամենաբարձր պաշտոնի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
