Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երբ Քյարամյանը խոսեց, իշխող վարչախումբը միացրեց քլունգի կոճակը»․ Արմեն Հովասափյան

«Երբ Քյարամյանը խոսեց, իշխող վարչախումբը միացրեց քլունգի կոճակը»․ Արմեն Հովասափյան
117
Այսօր, 11:18

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես․ այն ինչի մասին խոսում ենք շուրջ 6 տարի, որ, այսպես կոչված, «հեղափոխականները» վաղ թե ուշ ցույց կտան իրենց իրական դեմքը և կդիմակազերծվեն, կարծես թե իրականություն է դառնում։ Վերջին ամսվա ընթացքում իշխող թիմի մեջ ակնհայտորեն «չիստկաներ» են տեղի ունենում, և այն դեմքերը, ովքեր չեն համապատասխանում Նիկոլի ճաշակին, տարբեր պատրվակներով դառնում են վարչախմբի թիրախ․ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։
Հատկանշական է այն, որ Նիկոլն անձամբ չի դժգոհություն հայտնում ոլորտային ղեկավարից, այլ իր տարբեր ներկայացուցիչներով տվյալ անձանց վրա «նալյոտներ» է իրականցնում․ Գրիգոր Մինասյան, Գարեգին Բաղրամյան, Հակոբ Վարդանյան, մարդիկ ովքեր մինչև վերջին օրերը Նիկոլին հավատարմության երդում տված կրում էին իշխանության կլեյմոն, մի վայրկյանում դարձան «խեղափոխության» ակտիվի բացահայտ թիրախում և հրաժեշտ տվեցին իրենց պաշտոնին։ Սա կանխատեսված սցենար է․ Նիկոլը պատրաստ է «ժերտվա» տալ յուրաքանչյուրին՝ համապատասխան հանրային տեսարան ու դիվիդենտ ունենալու նպատակով. ասեմ, որ նույն կարգավիճակում են նաև օրվա իշնաության յուրաքանչյուր անդամ, ում Նիկոլը ցանկանա «փուռը» տալ։
Նախօրեի անցնող լրահոսի բումը Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան «դուելն» էր, որտեղ, բոլորիս աչքի առաջ իշխող պատգամավորական ֆրակցիան՝ ի դեմս Քոչարյան Անդոյի, Քյարամյանին «գծերից քցեց»՝ նրա հետ խոսելով սովորական քուչի ջահելի տրամաբանությամբ ու բառապաշարով։ Չեմ մտնի քպականների մատի ու մատանու արանքը, բայց մի քանի դիտարկում այս առիթով թերևս արժե քննարկել։
Նախ երեկ տեսանք, որ վրդոված Աղազարյանն ինչպես էր բորբոքված «բացահայում», թե Քննչականը կալանքը որպես ճնշման միջոց է կիրառում իշխանության կողմից և իրականցվում է ընտրովի արդարադատություն․ երևույթ, ինչի մասին 6 տարի կոկորդ են պատռում փաստաբաններն ու ոլորտային տասնյակ մասնագետներ։ Դրան ի պատասխան, որպես հակափաստարկ, Արգիշտին հակադարձեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու հայտարարեց, թե «սե՞նց եք պայքարում կոռուպցիայի դեմ, երբ զանգում ու բան եք ասում ինձ»։
Ի՞նչ է ստացվում․ «հեղափոխության գուրույի» կողմից «ժողովրդավարությունը» որպես համաշխարհային բրենդ հռչակած ՀՀ-ում ոչ միայն կա կոռուպցիա, այլ այն ծաղկում է, ուղղակի՝ թղթաբանությունն է շատացել։ Այսինքն, եթե, անգամ, Հովիկ Աղազարյանի նմանն է թաթախված կոռուպցիոն սխեմաների մեջ, ապա միացրեք ձեր երևակայությունը և պատկերացրեք, թե ի՞նչ աստիճանի գործարքներ են կատարվում ավելի նիկոլամերձ հատվածում․ ուղղակի դրա մասին բոլորը լռում են, և առաջին հերթին իրավապահները, իսկ երբ Քյարամյանը խոսեց, իշխող վարչախումբը միացրեց քլունգի կոճակը (անգամ սկսեցին սլիվներ տալ Արգիշտին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու մասին)։ Ասածս ինչ ա․ 2018-ի խեղափոխությունն իշխանության է բերել դավադիր ու անպտուղ զավակների, որոնք էլ, բնության օրենքով, իրենք սկսել են իրենց խժռել:
Վերջում մի աքսեոմատիկ ճշմարտություն ասեմ․ Արցախն ու Հայաստանն անվտանգ ու ամբողջական պահող Սերժ Սարգսյանին մերժող ժողովուրդը վաղ թե ուշ պետք է կանգներ հայրենիք վաճառած, այժմ միայն սեփական գրպանների մասին մտածող և ԱԺ-ում իրար միս կրծող իշխանության հույսին, սա է մեր ցավալի իրականությունը, ու սա ժողովրդի ընտրությունն է, բայց մեկ է ցիկլը պետք է ունենա իր ավարտը, և շուտով գալու է ժամանակը, երբ մեր ժողովուրդն ինքը պահանջի նախկին իշխանության վերադարձը, որին այդպես ոգևորված մերժում էր ( ի դեպ ասեմ, որ այդ մասին տարբեր տեղերում բավական ակտիվ խոսակցություններ են պտտվում)։
Հ.գ. Երեկվա էդ «ռազբորկայի» մեջ լղոզվեց Քյարամյանի էն ֆռազը, թե «էս երկրի վրա կա՞ մեկն, ով իմ հետևից ռեպլիկ կարա թողա»: Սա թերևս բաց տեքստով ուղղված խոսք էր նաև Նիկոլին»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան