Կոռուպցիան չի վերացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
![]() 146 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 19-ին Մարտունու 190-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում եւ հրապարակներում, եւ մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու օգնությամբ հասանք դրան: Հետեւաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»: Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը եւս տապալվել է. ոչ մի կոռուպցիոներ պատժված չէ, թալանը ժողովրդին չի վերադարձվել։ Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների, պետական գնումները տեղի են ունենում իշխանության անդամներին փոխկապակցված կամ նրանց հարազատների ընկերություններից, իշխանության ներկայացուցիչները արագ հարստանում են, հենց կոռուպցիա է այս իշխանության օրոք, որը զարգանում է մեծ տեմպերով: Ալեն Սիմոնյանի, Արմեն Փամբուխչյանի, Սուրեն Պապիկյանի և մյուսների ունեցվածքի շեշտակի աճը՝ վառ վկայություն է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
