«Սայլակին գամված 100-ամյա քաղաքացին փոստով քվեարկել է Քամալա Հարիսի օգտին»․ Հակոբ Բադալյան
![]() 132 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 14:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տեսանյութում, սայլակին պառկած մարդը ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերն է՝ 100 տարեկան: Օրեր առաջ նա այսպես տեսա և լուսանկարվել էր իր ընտանիիքի, թոռների ու ծոռների շրջանակում: Այսօր նրա թոռը հայտարարել է, որ 100-ամյա պապը փոստով քվեարկել է Քամալա Հարիսի օգտին: ԱՄՆ ընտրակարգում հնարավոր է բուն ընտրության օրից ավելի քան մեկ ամիս առաջ քվեարկել նաև փոստով: Սա է այն մեխանիզմը, որով Քամալա Հարրիսը կդառնա ԱՄՆ նախագահ։ Փոստով քվեարկության այդ հանգամանքը թերևս ամենից էականն է լինելու ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի հարցում, ավելի շուտ՝ արդյունքը հաշվելու հարցում՝ փոստով քվեարկությունները: Մեծ հաշվով, նախորդ ընտրությանը հենց դրանք որոշեցին Բայդենի հաղթանակը Տրամպի հանդեպ: Գրեթե չկա կասկած, որ նույնը լինելու է նաև այս ընտրությանը, արձանագրելով Հարրիսի հաղթանակը Տրամպի հանդեպ: Տվյալ պարագայում բուն ինտրիգը, կապված ԱՄՆ նախագահի ընտրության հետ, թերևս հետևյալն է՝ Տրամպը այդ դեպքում կտանի՞ իրավիճակը հետընտրական պայքարի, թե՞ ոչ: Եվ նրան հենց դրանից հետ պահելուն են միտված «մահափորձերը» և անգամ դրա շարունակվող սպառնալիքները, որպիսին էր օրինակ այն տեղեկության նետումը դաշտ, թե Սպիտակ տունն Իրանին զգուշացնում է հանկարծ չփորձել սպանել Տրամպին՝ որպես 2020 թվականին սպանված Ղասեմ Սոլեյմանիի վրեժ: Ներեցեք, բայց անհեթեթ է մտածել, որ այդ վրեժը տենչալու դեպքում Իրանը պետք է սպասեր, որ Տրամպը դառնար ԱՄՆ նախագահի թեկնածու, և նոր միայն փորձեր սպանել նրան, երբ թեկնածուի հանդեպ էապես բարձրանալու է անվտանգության ուշադրությունը: Պարզապես, այդ արտահոսքով նշանակվել է «մեղավոր», իսկ մեսիջը հասցեագրվել է Տրամպին: Կընդունի՞ Տրամպը այդ զգուշացումը: Մեծ հավանականությամբ՝ այո, ինչի մասին թերևս վկայում էր նրա հայտարարությունը, որ չհաղթելու դեպքում այլևս երբեք չի առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու: Թվում է, թե տարիքի բերումով դա տրամաբանական էլ է: Բայց, առավել ևս այդպիսի տրամաբանական բաները չեն ունենում բարձրաձայնվելու կարիք, և թերևս բարձրաձայնվում են որպես այլ տրամաբանությամբ իրողությունների ակնարկ:»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
