Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ժողովրդին առիթ-անառիթ պախարակելն ահավոր մեծ անարդարություն է»․ Արմեն Այվազյան

«Ժողովրդին առիթ-անառիթ պախարակելն ահավոր մեծ անարդարություն է»․ Արմեն Այվազյան
183
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 17:18

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Մեզանում ժողովրդին առիթ-անառիթ պախարակելն ահավոր մեծ անարդարություն է։ Փաստացի պետականազրկության և օտար տիրապետության ներկայիս վիճակում հայ ժողովուրդը, բնազդորեն դրսևորելով ինքնակազմակերպման արտառոց հատկություններ ու համայնքային կարգապահության բարձրագույն մակարդակ, թույլ չի տալիս, որ Հայաստանը գլորվի կատարյալ անարխիայի և զանգվածային հանցավորության գիրկը։
Սա է քաղաքական իրականությունը։ Պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր ժողովրդի խորքային գիտակցությունը։ Խնդիրն ընդամենը քաղաքական դաշտն ու պետական համակարգը հիմնովին վերակառուցելու մեջ է»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան