«Մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցենք նմանատիպ խնդիրների բացահայտմանը»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցչի կալանավորմանը՝ ասելով․ «Դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն է տարածել։ Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի մանրամասներ ստանանանք, քանի որ տեղեկություններ էինք ստանում, որ հատուկ գործողությունների ժամանակ երեխաների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա սպասում ենք արձագանքին, որպեսզի հասկանանք ամբողջական տեղեկատվությունը։ Ես առաջարկել եմ իրավապահ մարմինների խորհրդատվություն ու աջակցություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, քանի որ այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է։ Մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված։ Հետևաբար որպես նախարարություն կարևորություն ենք տալիս, որ դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան բացահայտվեն և օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերը արվեն»,-ասաց նա։

«Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև ԱԺ-ում»․ Թաթուլ Հակոբյան
144Երեկ, 17:36
«Ամեն ինչ իրենց մակարդակին են իջեցնում»․ Արա Պապյան (լուսանկար)
146Երեկ, 17:18
«Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի»․ Հակոբ Բադալյան
165Երեկ, 10:00
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
169Երեկ, 09:18
«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք»․ Տիգրան Ջրբաշյան (լուսանկար)
20609.09.2026, 17:24
«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
23409.09.2026, 15:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
21509.09.2026, 15:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
22909.09.2026, 10:48