«ԱՄՆ-ն չի օգտագործել իր ամբողջ գործիքակազմը՝ հանուն խաղաղության պայմանագրի»․ Արման Եղոյան
![]() 196 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 11:12 «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 13 կետը համաձայնեցված է, 3 էլ մասամբ է համաձայնեցված»,-«Ֆակտոր»-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության հայտարարությանը, որ 13+3 կետ համաձայնեցված է։ Եղոյանը նշեց, որ «Ադրբեջանը քաղաքական ցանկություն չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու, մնացածը միջազգային հանրության համար ասվող խոսքեր են, պատճառաբանություններ են»։ «Համապատասխան ճնշումն էլ իրենց վրա դեռ այն աստիճանի չի, որ նման ցանկություն ունենան։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ետնաբեմում։ Բայց Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի օգտագործել իր ամբողջ գործիքակազմը։ Բազմաթիվ գործիքներ կան, որոնք ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հանուն խաղաղության պայմանագրի։ Ոչ թե դրա հնարավորությունը չի ունեցել, այլ դրա անհրաժեշտությունը չի տեսել դեռ»,-ասաց պատգամավորը։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
