«ԴԱՀԿ-ում աշխատավարձի ինչ-որ խնդիր կա․ դա ո՞նց է կարգավորվելու»․ Արփի Դավոյան
![]() 242 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 12:18 ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանին․ «ԴԱՀԿ-ում ինչ-որ բալային սիստեմ կա, որ աշխատավարձերը գոյանում են նաև ամեն կատարած գործողության համար՝ բալեր հավաքելով։ Նաև տեղեկություն ունեմ, որ անցած տարի դեկտեմբերին պարգևավճարների ստացման խնդիր է առաջացել։ Այսինքն՝ ԴԱՀԿ-ում կա աշխատավարձի ինչ-որ խնդիր։ Ուզում եմ հասկանալ՝ էդ խնդիրը ո՞նց ա կարգավորվելու, որովհետև դրա հետ կապված նաև հրապուրիչ չի դառնում էնտեղ աշխատանքը։ Ի՞նչ է տեղի ունենում և պարգևավճարների ֆոնդը ինչպե՞ս պիտի տեղաբաշխվի»։ Լևոն Բալյանը պատասխանեց․ «Սահմանված է միավորների հավաքագրման պրոցես, որը գոյանում է հարկադիր կատարողների ներկայացված հաշվետվությունից։ Դրանք էն գործողություններն են, որոնց հարկադիր կատարողը անձամբ ֆիզիկապես պիտի մասնակցի։ 2022-ին, որպես պիլոտ, ներդրվել է պրոցես, ֆոնդ է հատկացվել պարգևավճարների համար, սահմանվել է, թե որ գործողության համար ինչ գումար պիտի տրամադրվի։ Հիմա հասկացել ենք, որ պիլոտը լավն է, ստացվել է, և արդյունավետությունը տեսել ենք, փորձում ենք խնդիրը բերել օրենսդրական դաշտ և օրենքով սահմանել ամեն տարի հատկացվող պարգևատրումները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
