«Արդեն կորել է հաշիվը, թե այս կոմիտեն վերջին տարիներին քանի նախագահ է «փոխել»»․ Հակոբ Բադալյան
![]() 216 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 14:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում նշանակվել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նոր նախագահ: Արդեն թերևս կորել է հաշիվը, թե այս կոմիտեն վերջին տարիներին քանի նախագահ է «փոխել»: Նոր նախագահի մասին հաղորդագրության մեջ տպավորիչ է նրա մասնագիտական-գիտական բնութագիրը: Ռազմաարդյյունաբերական կոմիտեի նոր նախագահը մաթեմատիկոս է: Չեմ նշում անուն ազգանունը, որովհետեւ գրառումս բոլորովին անձի մասին չէ: Նոր նախագահին բնականաբար պետք է մաղթել արդյունավետ և հաջող աշխատանք, քանի որ նրա աշխատանքային հաջողությունը լինելու է պետական հաջողություն: Պարզապես մի բարձրաձայն հարցադրում՝ ռազմաարդյունաբերական կոմիտեն, որի ենթադրյալ նպատակը պետք է լինի ռազմական արդյունաբերության համակարգային կազմակերպումն ու զարգացումը, նախագայի պաշտոնի համար պահանջում է մաթեմատիկոս գիտնականի՞, թե՞ ավելի շատ՝ բազմափորձ և հմուտ կառավարչի հատկանիշ և առավել ևս մասնագիտացում: Չէ՞ որ կոմիտեի նախագահի խնդիրը պետք է լինի ռազմական արդյունաբերության համակարգի կազմակերպումը, այլ կերպ ասած՝ ըստ էության արդյունաբերական մի մեծ առանձին ճյուղի կազմակերպում: Ես որևէ կերպ չեմ բացառում, որ նորանշանակ նախագահը ունենա այդ հատկանիշները, թեկուզ չունենալով համապատասխան մասնագիտացում կառավարման կամ տնտեսության կազմակերպման ոլորտում, և հաջողի: Դա միմիայն ցանկալի և ողջունելի է: Պարզապես, չստացվի այնպես, որ երկար ժամանակ փնտրելով կադր այդ պաշտոնի համար՝ իսկ պաշտոնը թափուր էր տևական ժամանակ, և դարձյալ կանգնելով կադրային ճգնաժամի առաջ՝ ինչպես ներկայիս կառավարող մեծամասնության պարագայում բնորոշ է գրեթե բոլոր ոլորտների առումով, նշանակվել է անձ, ելնելով նրա մասնագիտական-գիտական տպավորիչ բնութագրից՝ ավելի շուտ սոցցանցային-տեղեկատվական էֆեկտ ստանալու հաշվարկով: Այլ դեպքում կա հավանականություն, որ նոր նշանակված նախագահը պարզապես կլինի կոմիտեի համար հերթականը, իսկ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիր ասվածը այդպես էլ կմնա ավելի շատ «կոոպերատիվ շարժմանը» բնորոշ մակարդակում: Եվս մեկ անգամ, հաջողություն եմ մաղթում նորանշանակ նախագահին, կրկնելով, որ դա կլինի պետության հաջողությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
