«Նիկոլն իրեն գցել է գյուղեգյուղ և տնետուն, շուտով նաև կտուրների վրա սելֆիներ կանի»․ Մարգարիտ Եսայան
![]() 238 Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 10:18 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն սկսել է նախընտրական թատրոնը, ավելի ճիշտ՝ նիկոլը արդեն իրեն գցել է գյուղեգյուղ և տնետուն, շուտով նաև կտուրների վրա սելֆիներ կանի, ամեն գնով պատրաստ՝ մարդկանց ևս մեկ անգամ խաբել, ստել, մանիպուլացնել։ Էդ փեշակն ունի, բացառապես դա է կարողանում անել։ Եւ էս դեպքում ինքը ինձ համար վաղուց բացահայտված է, ոչինչ դրա արարքներում զարմանալի չէ։ Ես պարզապես շարունակում եմ տխրել, զարմանալ մեր պարզ գյուղացիների, պարզ ու հոգնատանջ քաղաքացիների պահվածքից։ Եւ, չասեք, թե տեղերում նրա շուրջը հատուկ հրահանգով հավաքում են հենց նիկոլմեծարողներին, քանզի նկատում եմ, միշտ չէ այդպես։ Հայ մարդը, պարզ գյուղացին ասելիք ունի, պարզապես, նախ՝ միտքն ու բառապաշարը չի հերիքում ասելիքը տեղ հասցնելու համար, և, ապա՝ համարձակությունը։ Իսկ չի հերիքում, որովհետև, նախ՝ «ախռաննիկների» և գյուղապետի զգոն հայացքի ներքո են, ապա՝ նիկոլն ինքնին այնպիսի բացասական էներգիա է, որից մարդիկ անզգայանում են, նաև՝ դրա շուրջը հավաքվում են նրանք, որ դեռ դրա հետ հույս են կապում, նրանք, որ իշխանություն բառից դողում են, նրանք, որ մտածում են, շնից մազ պոկելն էլ օգուտ կարող է լինել։ Իսկ, ամենաէականն այդ հանդիպումներից այն է, որ դա հերթ չի տալիս պարզ գյուղացուն իր միտքն հնչեցնելու և ճարպիկ ձեռնաշարժի պես մարդուն քաշում է դեպի մտքի չգոյություն, նույն հարցով․ «Սա աշխատատե՞ղ է, թե՝ ոչ» բառակույտով խեղճ մարդուն ճզմում է մինչև գետին։ Եւ, տարիներով ռուսաստաններում աշխատած մարդը, որ ստիպված վերադարձել է ու դրանից աշխատատեղ է պահանջում, կծկվում է, խեղճանում և ստիպված «համաձայնվում է» դրա սատանայական հայացքին և խոսքին, ընդունելով, որ «դա աշխատատեղ է», ինքն էլ չհասկանալով, թե կոնկրետ ինչի՞ մասին էր զոռում դա։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
