Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Մեսրոպ Առաքելյան

«Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Մեսրոպ Առաքելյան
289
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 09:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ամենալկտի ձևով արդարացրել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը։ Նման ադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաները չեն օգտագործում։
«Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։
Այս անպատժելիությունը ժամկետ ունի և ունի ավարտ՝ կոնկրետ ամսաթվով։ Ու չեք պլստալու, ոչ մեկդ չեք ազատվելու պատասխանատվությունից»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան