Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է». Գոհար Մելոյան

«Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է». Գոհար Մելոյան
133
Երեկ, 23:12

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱՍ 2
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Կանոնակարգում՝ որպես սահմանազատման իրականացման հիմնարար սկզբունք, սահմանված է Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև, սահմանվել է, որ հետագայում այլ պայմանգիր կնքելու դեպքում նախապատվելի կլինեն դրանով սահմանված սկզբունքները:
Սրա վերբերյալ Մ. Գրիգորյանն ասաց, որ սկզբունքի նախնական ամրագրում են կատարել, քանի որ նախատեսում են հետագայում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող խաղաղության պայմանագրում հաստատել հիմնարար սկզբունքները:
Ինքնին Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է,
նախ՝ Ալմա-աթայի հռչակագրին հղումով, քանի որ իրավական առումով խոցելի հիմք է՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում հիմնարար սկզբունք լինելու համար,
երկրորդ՝ հետագայում կնքվող պայմանագրով անորոշ ու նախապատվելի սկզբունքների նախատեսում սահմանելով:
Սա ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, որի վերաբերյալ ՍԴ-ն ունի հարուստ նախադեպային պրակտիկա, և որին չէր անդրադարձել Կանոնակարգի վերաբերյալ ՍԴՈ—1749 որոշման մեջ:
Այսինքն՝ Կանոնակարգը հիմնված է.
Չհստակեցված, հակաիրավական ու անորոշ սկզբունքների վրա.
Չհամաձայնեցված քարտեզների վրա.
իսկ մեր ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել այս ակնհայտ հակասահմանադրական փաստաթղթին՝ չանդրադառնալով այս խնդրահարույց դրույթներին,
Ազգային ժողովն էլ դրա վավերացման ճանապարհին է՝ այս անորոշ փաստաթուղթը դարձնելով մեր օրենադրության մաս»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան