«Եթե էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել»․ Սերգեյ Բագրատյանը՝ Մհեր Գրիգորյանին
![]() 203 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ., 12:12 «Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը սահմանում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով»,- ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, արձանագրվեն, որից հետո կողմերը պատրաստ կլինեն որոշում կայացնելուն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի հաստատման դեպքում ու հանձնաժողովների համատեղ գործունեության ընթացքում ցանկացած ռազմական գործողություն կլինի դելեգիտիմ»,- ասաց Գրիգորյանը։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե եթե կանոնակարգի իրականացման ընթացքում էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել, Գրիգորյանը պատասխանեց․ «Կանոնակարգի հիմնական գործառույթն այն է, որ վեճերը լուծվեն ոչ թե ուժային գործիքակազմով, այլ այն հարթակում, որը կստեղծվի կանոնակարգի հաստատման պարագայում: Իմ կարծիքով՝ այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով: Եթե կա աշխատող ձևաչափ և այդ ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ: Մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդի»,- նշեց Մհեր Գրիգորյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
