«Ինչո՞ւ է Սիմոնյանը «բումերանգը» պտտում Փաշինյանի կողմը»․ Հակոբ Բադալյան
![]() 230 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ., 13:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները հարց են տալիս իր ցածր վարկանիշի մասին, որ արձանագրել է միջազգային կազմակեչպության սոցհարցումը: Իսկ Սիմոնյանը փաստորեն «բումերանգը» ուղղում է Նիկոլ Փաշինյանի կողմ, հայտարարելով, որ ինքը չունի առանձին վարկանիշ, իրենց վարկանիշը մեկ է՝ քաղաքական թիմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան: Ասել կուզի՝ եթե իմ վարկանիշը ցածր է, ուրեմն՝ ցածր է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Ինչո՞ւ է նա «բումերանգը» պտտում Փաշինյանի կողմ: Որովհետև համոզված է, որ Փաշինյա՞նն է այն արձակողը, թե՞ ունի տեղեկություն կամ համոզված է, որ Փաշինյանը մտադիր է իրեն «հրել» բարձունքից, որի վրա կանգնելու տեղը քչանում է: Արդյո՞ք դրանով է պայմանավորված և այն հայտարարությունը, որ Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասով անում է Ալեն Սիմոնյանը, արդարացնելով Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիան «միջազգային լեգիտիմությամբ»: Ինչ, ինչ, բայց Սիմոնյանը լավ գիտե, որ Հայաստանում իշխանությունը այլևս «Աստծուց»՝ այսինքն ժողովրդից չէ, այլ դրսից, այսինքն արտաքին կոնյուկտուրայից, հետևաբար պետք է առավելագույնս բավարարել այդ կոնյուկտուրայի պահանջներին: Իսկ այստեղ, Սիմոնյանը թերևս բավականին լուրջ ահազանգ դիտարկեց Ժնևում Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ հանդիպման չեղարկումը: Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահի ակնարկը հերթական անգամ հուշում է, որ իշխանության ներսում «արշալույսները խաղաղ» չեն, բայց ամենևին ոչ սովորական «ոչ խաղաղությամբ»: Իրադարձությունների արագությունը՝ թե ներքին, թե առավել ևս արտաքին, Հայաստանում 2018 թվականից հետո կառավարող ուժին բերել է մի կետի, երբ ընդամենը 6-7 տարի անց առաջացել է «զոհաբերության» անհրաժեշտություն: Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ անհրաժեշտությունն աճելու է, և դա պատկերացնում, հասկանում, կամ առնվազն զգում են բոլլորը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
