Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

ՑԱԽԱԼ-ը հատնել է «Հեզբոլլահի» նոր ղեկավարի զոհվելու մասին

ՑԱԽԱԼ-ը հատնել է «Հեզբոլլահի» նոր ղեկավարի զոհվելու մասին
120
Այսօր, 09:42

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինի լիկվիդացման մասին։ Նա համարվում էր Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Ըստ իսրայելական բանակի տարածած տեղեկատվության Սաֆի ադ-Դինը զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ էլ Ռեյջի շրջանում բունկերին հարվածելու ժամանակ։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակները մաքրելիս հանել են մահացածի մարմինը, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի 23 անդամներին, որոնք մասնակցում էին Սաֆի ադ-Դինի անցկացրած խորհրդակցությանը: