Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը
225
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 10:24

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Կանոնակարգը վավերացնելու օրինագիծը ընդունվեց՝ 67 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
Ընդդիմությունը, ինչպես հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը։

Պատգամավորների գրանցման ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեսնելով, որ ընդդիմադիրները բացակայում են դահլիճից, ասաց․ «Ծանր գիշեր է եղել»։