«Թուրքիայի ԲՐԻԿՍ-ին անդամության հարցը կձգեն՝ դրա գինը հնարավորինս բարձրացնելու համար»․ Հակոբ Բադալյան
![]() 200 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 11:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի գործակցել ԲՐԻԿՍ-ի հետ: Ըստ նրա, Թուրքիայի այդ քայլի առնչությամբ ՆԱՏՕ-ում կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց Անկարայի իրավունքն է ԲՐԻԿՍ-ի հետ գործակցելը: Ռյուտեի խոսքով, դրանից չի փոխվի Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ի համար և ՆԱՏՕ-ի նշանակությունը Թուրքիայի համար: Թերևս պետք է ասել ավելին, քան ասում է Ռյուտեն: ԲՐԻԿՍ-ի անդամության ձգտումը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի փոխադարձ նշանակալիությունը ոչ միայն չի նվազեցնի, այլ՝ կավելացնի: Թերևս հենց այդտեղ է նաև պատճառը, որ հենց Թուրքիան հուլիսին հայտարարեց ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու ցանկության մասին՝ արտգործնախարար Ֆիդանի շուրթերով ասելով, որ ակնկալում են դրա հավանություն Կազանի գագաթնաժողովում, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե ԲՐԻԿՍ-ի անդամները որոշել են առժամանակ կանգնեցնել նոր անդամներ ընդունելու գործընթացը՝ արդեն կայացած ընդլայնումը մարսելու համար: Հարցն ըստ իս այն է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՉԻնաստանը, թե՛ Հնդկաստանը, թե՛ նաև նոր անդամ Իրանը, ունեն մտավախություն, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ում կխաղա իրեն բնորոշ երկդիմի խաղը, ավելի շուտ դառնալով ՆԱՏՕ «ազդեցության գործակալը» ԲՐԻԿՍ-ում: Հետևաբար, Թուրքիայի անդամության հարցը թերևս կձգեն՝ դրա գինը հնարավորինս բարձրացնելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
