«ՔՊ-ում կադրերի սով կա՞, դրա համա՞ր եք կուսակցությունից դուրս Արդարադատության նախարարի թեկնածու փնտրում». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
![]() 254 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 13:36 «Քաղաքացիական պայմանագիրն» Արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի ՔՊ անդամ, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։ «Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- նշեց ԱԺ նախագահը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում կադրերի սով կա, դրա համար են նաև կուսակցությունից դուրս թեկնածու փնտրում, Սիմոնյանն ասաց՝ մարդկանց ռեսուրսների սով կա բոլոր բնագավառներում, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություններում, իսկ հիմա խոսքն այնպիսի պատասխանատու ոլորտի մասին է, ինչպիսին է արդարադատությունը։ «Եթե խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ պետք է մի մասնագետ լինի, որ նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ընդգծեց նա։ Սիմոնյանը նաև հավելեց, որ իր կարծիքով պարտադիր պայման է, որ արդարադատության նախարարն իրավաբանի կրթություն ունենա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
