«Այլ հերոսներ փնտրեք, Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է Քովիդ-19-ով»․ Արսեն Թորոսյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Ուզում եմ կոչ անել այլ հերոսներ փնտրել և Հանրային խորհրդի մասին օրենքի քննարկման ժամանակ նորից Քովիդ 19-ը չհիշել»,- այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալով՝ նշեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նշել էր․ «Չափազանց սահմանափակ ուղղություններ են ընդգրկված փաստահավաք խմբի գործառույթներում․ ինչո՞ւ օրինակ Քովիդ-19-ը, որը մեր հազարավոր հայրենակիցների մահվան պատճառ է դարձել, և կան հանրային դժգոհություններ, այս հարցն ընդգրկված չէ՝ պատճառահետևանքային վերլուծության տեսակետից»։
«Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է Քովիդ-19-ով, որ մի մարմին էլ քիչ զբաղվի դրանով, աշխարհը փուլ չի գա․․․ Եկեք այլ երգեր փնտրենք և ամեն անգամ փաստահավաք կամ քննիչ հանձնաժողովների վերաբերյալ քննարկումների ժամանակ այդ ամեն ինչը չհիշենք»,- արձագանքել է Թորոսյանը։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101007.09.2026, 09:24