«Տնօրեն նշանակելու ձեր կրիտերիան պարտադիր բժշկական կրթություն չունեցող մարդու նշանակելն է»․ Արման Ղազարյան

«Այս ծրագիրը հստակ հակասում է համաշխարհային բանկի չափորոշիչներին, որովհետև համաշխարհային բանկն այն ժամանակ, որ ընտանեկան բժշկության ինստիտուտն էր դնում, պարտադիր պայման էր, որ ամբուլատորիաները դեռևս չկառուցված ունենային առանձին կարգավիճակ՝ որպես առանձին բուժհիմնարկներ, հիմա դուք բերում վերամիավորում եք․ դա հստակ հակասում է համաշխարհային բանկի պայմաններին»,- այս մասին այսօր ԱԺ նիստում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանին։
«7000-8000 հավաքագրված բուժամբուլատորիաներ կան, որոնք ընդգրկել եք այս ծրագրում, դրանց մասին ինչո՞ւ չեք խոսում․․․
Ձեր նպատակն էն ա, որ դրանք բոլորը վերցնեք մի տեղ, մի տնօրեն նշանակեք, ընդ որում տնօրեն նշանակելու կրիտերիան էլ պարտադիր բժշկական կրթություն չունեցող մարդու նշանակել են, որովհետև Արմավիրի մարզում էլ չգիտեմ ում եք դրել, որը պռավալ է տվել այդ գործընթացը, հիմա նույնն ուզում եք Գեղարքունիքի մարզում անել»-ասաց պատգամավորը։

«Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:»․ ԱՆ ՀՎԿ Ազգային կենտրոն
6917:06
Էբոլայի իրավիճակը՝ աշխարհում
6514:12
«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան
13018.06.2026, 09:00
«Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ»․ ԱՆ
18417.06.2026, 14:12
«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
24916.06.2026, 14:12
«Ո՞ւր է մեր ընդդիմությունը»․ Անահիտ Ավանեսյան
22316.06.2026, 11:42
Ամռանը սուր աղիքային վարակների ռիսկը բարձրանում է
21015.06.2026, 16:24
«Ընդդիմախոսներն ասում են՝ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարները սպառվել են»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
19915.06.2026, 12:24