Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, Պաշտպանության նախարար»․ Ստյոպա Սաֆարյան

«Այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, Պաշտպանության նախարար»․ Ստյոպա Սաֆարյան
364
Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 00:48

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Եվ գիտակցված, անմեղսունակ հաշվարկով այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը 44-օրյա պատերազմից առաջ, և ՀՀ Պաշտպանության նախարարը՝ 44-օրյա պատերազմից ամիսներ անց, 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջ ու շրջանում պատասխանատու է եղել հետախուզության համար, կոչումով էլ գեներալ է․․․
Աղետն էլ ի՞նչ անուն է ունենում․․․
Սա չլսված, չտեսնված բան է, որ այս արարքն անողը այդքան պատասխանատու կոչումներ ու կարգավիճակներ է կրել, իսկ վերջում պարզվել է, որ անմակարդակ ու մանկամիտ, արագ բռնվող կեղծարարության հեղինակ է, այն աստիճան՝ որ կարող է ինքն իր ոտքին կրակել․․․
Արժանապատվություն ունեցող մարդը կգերադասեր կենդանի-կենդանի հողի տակ անցնել ու մեռնել, ոչ թե այսպիսի անդառնալի ինքնասպանություն գործեր ու թաղեր ինքն իրեն»։

«Այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, Պաշտպանության նախարար»․ Ստյոպա Սաֆարյան
«Այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, Պաշտպանության նախարար»․ Ստյոպա Սաֆարյան
Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան