Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել. աղմկահարույց փոփոխություն. «Հրապարակ»
![]() 226 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Հայտնի է, որ մինչև հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները և, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»: Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
