Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլականների հիստերիան ենթագիտակցական է»․ Գագիկ Համբարյան

«Նիկոլականների հիստերիան ենթագիտակցական է»․ Գագիկ Համբարյան
249
Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 11:18

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստյոպա, уЗБАГойся, նկարը կեղծ չէ։
Նիկոլական Ստյոպա անունով մեկը շատ վրդովվել է, որ համացանցում ակտիվ տարածվում էր Նիկոլ Անհողի նկարը՝ Ադրբեջանի ցուցանակի ու դրոշի ներքո։ Նա դրա համար մեղավոր է գտել՝ Արշակ Կարապետյանին, ու նկարը կեղծ է որակել։
Արշակ Կարապետյանին բնավ պաշտպանելու նպատակ չունեմ, բայց ճիշտն այն է, որ նախ՝ նկարը բազմաթիվ մարդիկ են տարածել և երկրորդը՝ նկարը ԿԵՂԾ չէ։ Ընդամենը լուսանակարողը Նիկոլին նկարահանել է այնպիսի ռակուրսից, որ նա հայտնվել է Ադրբեջանի ցուցանակի և դրոշի ետևում։
Նույն ձևով նկարել են նաև Ադրբեջանի բռնապետ Ալիևին, ով հայտնվել է Հայաստանի ցուցանակի ու դրոշի ետևում, իսկ Նիկոլն էլ՝ Միացյալ Արաբական Էմիրության ցուցանակի և դրոշի ետևում։
Այնպես որ, Ստոյպա՛, уЗБАГойся և խորը շունչ քաշի, նկարը կեղծ չէ։
Իսկ նիկոլականների այդ նկարի հետ կապված հիստերիան, ըստ իս, ենթագիտակցական է, քանի որ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց կուռքը Ադրբեջանի շահերի պաշտպանն է և սպասարկողը։
Ադրբեջանում ոչ ոք հիստերիայի մեջ չընկավ Ալիևի՝ Հայաստանի ցուցանակի ու դրոշի ետևում նստած նկարից, որովհետև ադրբեջանցիները, նույնիսկ Ալիևին չընդունողները, շատ լավ գիտեն, որ իրենց ղեկավարը հայամետ և Հայաստանի շահերը սպասարկող չէ։
Ի դեպ, Արշակ Կարապետյանի վատ անցյալի մասին բարձրաձայնելով՝ Ստյոպան բացարձակ չի անդրադառնում այն կարևոր փաստին, որ այդ նույն մարդուն պաշտոն է տվել իր սիրելի Նիկոլ Անհողը»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան