«Հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որ Փաշինյանը կարողանա ինքն իրեն մաքրել»․ Ռուբեն Հակոբյան
![]() 301 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 15:24 «Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի հաստատման մասին ասում էր՝ դարակազմիկ որոշում է, որ մենք ընդունեցինք։ Դրանով նա ժողովրդի էմոցիաներն է գողանում»,-«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նա զարմանք արտահայտեց, որ կանոնակարգի հաստատման քվեարկությանը մասնակցած բոլոր 67 հոգին էլ կողմ են քվեարկել․ «Ես իմ պառլամնենտական հիշողությամբ չեմ հիշում, որ այդպիսի շատ հակասական, մտահոգող օրինագիծ լինի, և ամբողջ քաղաքական իշխանությունը կողմ քվեարկի դրան։ Փաշինյանը դրանով բոլորին հանցակից է դարձնում։ Կտեսնեք, որ առաջիկայում ինչ-որ պահի հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որովհետև կանոնակարգի քննարկման ժամանակ նա էր հիմնականում հարցերին պատասխանողը, մյուսները, կարելի է ասել, իրար հակասելով ասում էին, որ մենք գործ չունենք, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահը, պատասխանատուն Մհեր Գրիգորյանն է»,-նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ «առաջիկայում ամենաանհրաժեշտ զոհը, որ պետք է Նիկոլ Փաշինյանը մատուցի և կարողանա ինքն իրեն մաքրել, Մհեր Գրիգորյանն է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
