«Եթե նախագահն արդեն ստորագրել է օրենքը, ո՞րն է ակցիայի նպատակը»․ լրագրողը՝ Բագրատ Սրբազանին
![]() 374 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 16:48 Նախագահականի դիմաց իրականացվող «Սրբազան պայքար»-ի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հարց հնչեց Բագրատ Սրբազանին, թե «եթե նախագահն արդեն ստորագրել է օրենքը, ո՞րն է ակցիայի նպատակը», ինչին Սրբազանը պատասխանեց․ «Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք իրազեկման կարիք ունենք։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքն ավելի շուտ գործողություններ անի։ Նպատակը ժողովրդին հանդիպելն է, նորից իրազեկելն է, տեղեկացնելն է, որ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով։ Ոչ մի ինստիտուտ չի գործում, անկախ նրանից, այս շենքերում մարդիկ կան, թե՝ ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»։ Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժման աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ դատապարտելով Վահագն Խաչատուրյանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը ստորագրելը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
