Հայտնաբերվել է պատմական Կապանի արքայական պալատը, որտեղից կառավարվել է քաղաքը

Մոտ մեկ ամիս և ավելի տևած պեղումների արդյունքում պատմական Կապան քաղաքի միջնաբերդում հնագետներին հաջողվել է բացահայտել Սյունյաց թագավարության արքայական պալատը՝ իր մի շարք օժանդակ շինություններով։ Հինգ սենյակից և արքայական դահլիճից բաղկացած ապարանքը շրջապատված է եղել բավականին հաստ պարսպաշարով, որոնք, սակայն, մեզ են հասել մեծ ճաքերով։ Մինչև վերջերս այս ապարանքը թվագրվում էր 17-րդ դարով, սակայն հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ հողի հաստ շերտի տակ թաքնված են ավելի հին պատմական շերտեր, որոնք հասնում են մինչև 10-րդ դար։ Պեղումների արդյունքում բացահայտվել են մի շարք արժեքավոր գտածոներ, այդ թվում ջնարակապատ խեցեղեն, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ ապարանքը կառուցվել է 10-13-րդ դարում՝ Սյունյաց թագավորության օրոք։
Պատմական Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաքն էր:
Սյունիքի թագավորությունը հիմնադրվել է 987 թվականին՝ սյունյաց գահերեց իշխան Սմբատի կողմից: Հետագա դարերում թագավորությունը սկսում է ծաղկում ապրել:
Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից՝ Կապան քաղաքը։
Ապարանքի պեղումները կվերսկսվեն հաջորդ տարվա գարնանից:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
33429.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
45928.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
215524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
77723.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
79523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
304220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
218819.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
98918.09.2026, 23:42