Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վրաստանը մերժեց Սահակաշվիլուն»․ Վահե Սարգսյան

«Վրաստանը մերժեց Սահակաշվիլուն»․ Վահե Սարգսյան
262
Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 10:42

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանը մերժեց Սահակաշվիլուն, այն է՝ մերժեց
- այլասերումը,
- ԼԳԲՏԻՔ+ - ի տոտալ քարոզը,
- Արևմուտքի երեսպաշտությունն ու «ժողովրդավարությունը»,
- քայքայիչ ՀԿ-ներին, գործակալների ցանցին,
- Ռուսաստանի դեմ Արևմուտքի պոլիգոն դառնալու ճակատագիրը, ուկրաինացումը,
- թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական միակողմանի կախվածությունը,
- Մեծ Թուրանի մի շղթան դառնալու հեռանկարը։
Վրաստանն ընտրեց
- արժանապատիվ պետության ուղին,
- Արևմուտքի ստրկական լծից ազատագրումը,
- ինքնիշխան երկիր դառնալու ուղին,
- ազգային ավանդական արժեքները,
- ազգային եկեղեցին ու բարոյական արժեքները,
- երկրի առողջացումն ու հզորացումը,
- Ռուսաստանի և Չինաստանի հետ տնտեսական խորը կապերը,
- հորիզոնական և ուղղահայաց տարանցիկ առանցքների բալանսավորումը։
Վրաստանը նաև պատային վիճակի մեջ դրեց ԵՄ-ին, ով այսօր հարյուրապատիկ ավելի շատ ունի Վրաստանի կարիքը, քան հակառակը։
Ցտեսություն, Միշա, բարի գալուստ արժանապատիվ ու ինքնիշխան Վրաստան»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան