Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի 1999-ի հոկտեմբերի 27-ը»․ Սուրեն Սուրենյանց

«Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի 1999-ի հոկտեմբերի 27-ը»․ Սուրեն Սուրենյանց
249
Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 14:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի նրա ամենաողբերգական էջերից մեկը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ը:
Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկը:
Այդ ճգնաժամը պետք է ապահովեր «գյադաների» իշխանությունը, որոնց քսան տարի հետո պետք է փոխարինեին նրանց գործունեության խզբզոց հանդիսացող լակոտները:
Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին»։