«Եթե կա լայնածավալ թշվառություն, բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 209 Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 11:06 «ՀՀ պետական բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է: Պետական բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ, որքան, ինչ արդյունավետությամբ և թափանցիկությամբ է աշխատում։ Պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են, օրինակ, եկամտային հարկերից․ հոկտեմբերի 1-ի դրությամբ 768 հազար բնակիչներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վարում։ Մեր եկամտահարկի առյուծի բաժինը՝ 80 և ավելի տոկոսը ձևավորվում է աշխատավարձից,- այս մասին ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագիծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ նաև օրինականության և արդարության մակարդակից է կախված մարդկանց աշխատելու, արդյունք ստեղծելու ցանկությունը և հնարավորությունների իրացումը։ «Պետական բյուջեի տեսակետից ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես․ արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բավարար չափով և արդյունավետ է աշխատում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի այդ աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլ համընդահանուր բարեկեցությունը, այդ բարեկեցության, ասել է թե՝ մեր երկրի ապագան․․․ Հնարավոր է լավ վաստակել, բայց ընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության և տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռքբերածը կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ»,- նշեց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
