«Ձեզ հետ կապ ունեցող բիզնեսին ուղղորդել եք, որ գումարներից օգտվի. շահերի բախում կամ կոռուպցիա չէ՞»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին
![]() 191 Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 14:48 «Ձեր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքը և ձեր ստացած եկամուտները թաքցվե՞լ են»․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց․ «Լրատվամիջոցն ասել է, որ Ֆինանսների նախարարության և «Վարդենի» ՍՊԸ-ի միջև տեղի է ունեցել գործարք, որը թաքցված է, ես էլ ասում եմ՝ սուտ է, որովհետև գործարք չի եղել։ «Վարդենի» ՍՊԸ-ն իմը չէ, «Վարդենի» ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող տունը՝ այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»։ Հարցին՝ Ֆինանսների նախարարությունը գումար չի՞ փոխանցել այդ ընկերությանը՝ աշխատակիցների վերապատրաստման միջոցառում կազմակերպելու համար, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ո՛չ»: Նա ասաց, որ ֆինանսավորումը USAID-ից է եղել. «Ֆինանսների նախարարությունը ծախսեր արել է, բայց ոչ հյուրատանը որևէ բան անելու համար, այլ միջոցառումն իրականացնելու համար որոշակի պարագաներ վարձակալելու համար»։ Իսկ թե ով է հյուրատունը վարձակալող անձը՝ Գրիգոր Խաչինյանը՝ նախարարը պատասխանեց․ «Ինձ ծանոթ է, իմ ընկերն է՝ ասենք թե… Երբ ուզում էինք միջոցառումն անցկացնել, այդպիսի փոքր գումարով այլ հասանելի տարբերակներ չկային, եթե չեմ սխալվում 2 միլիոն դրամի չափ գումար է եղել՝ 300 հոգու համար միջոցառում անցկացնելու համար»։ Ձեզ հետ կապ ունեցող բիզնեսը ուղղորդել եք, որ գումարներից օգտվի, շահերի բախում կամ կոռուպցիա չէ՞ հարցին, ասաց. «Ի՞նչն է կոռուպցիա.. Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ այդ միջոցառումն անցկացնելն ու այդ ծախսը, որն արվել է, իրար հետ համարժե՞ք են, թե՞ չէ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
