ԱՄՆ-ում դեռահասը գնդակահարել է իր ողջ ընտանիքը. հրաշքով փրկվել է միայն քույրը

ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգում 15-ամյա դեռահասը հոր «Գլոկ» ատրճանակից գնդակահարել է իր ընտանիքը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին:
Ողբերգության զոհ է դարձել ողջ ընտանիքը՝ ծնողներն ու 3 երեխաները՝ բացառությամբ 11-ամյա քրոջ, ով մահից խուսափելու համար մահացած է ձևացել, հայտնում է Daily Mail-ը։
Աղջիկն արթնացել է կրակոցներից ու տեսել, թե ինչպես է եղբայրը սառնասրտորեն սպանում ծնողներին ու եղբայրներին։ Երբ հանցագործը կրակել է նաև 11-ամյա քրոջ վրա, վերջինը, չնայած ստացած վիրավորումին, իրեն մահացած է ձևացրել։ Համոզվելով, որ իր զոհերը «մահացած են»՝ դեռահասը դուրս է եկել սենյակից, որից հետո աղջիկը կարողացել է հրդեհային պատուհանից փախչել հարևանների մոտ։
Ավելի ուշ հանցագործը զանգահարել է 911՝ սպանությունների մեջ մեղադրելով իր կրտսեր եղբորը, սակայն քրեագետները պարզել են, որ հանցանքը հենց ինքն է բեմադրել՝ զենքը թողնելով սպանվածի ձեռքին։ Տեղի բնակիչները դեռահասին բնութագրել են՝ որպես բարի և ընկերասեր՝ նշելով նրա դրական ազդեցությունը համայնքում: Շարժառիթը կարող էր լինել վերջերս դպրոցական քննությունների ձախողումը։
Դեռահասին մեղադրանք է առաջադրվել 5 սպանության և մեկ սպանության փորձի համար։ Դատախազները պահանջում են մեծահասակների դատավարություն, որը կարող է նրան դատապարտել 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման:

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
9619:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
18317:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10515:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9515:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
28412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
27409:49