«Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ գլխավոր խնդիրը մարտավարական հարցերի մեջ է:
Իշխող ուժը գիտակցում է ՌԴ դերակատարությունը և՛ որպես հարևանի, և՛ որպես աշխարհաքաղաքական գործոնի և, որքան էլ հարաբերությունները սառն են կամ նվազագույն մակարդակում, իր առաջ խնդիր է դրել թույլ չտալու, որպեսզի դրանք թշնամականի վերածվեն:
Ընդդիմադիր ուժերը ՌԴ-ի հետ վերաբերմունքի առումով ընդգծված կոշտ դիրքավորման կողմնակից են, սակայն որոշ հարցերի շուրջ նրանց տեսակետները տարբերվում են:
Կարծում եմ, որ իշխող ուժի ընտրական հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նրա առաջ քաշած խաղաղության բանաձևն առավել ընկալելի էր վրաց հասարակության լայն շերտերի համար:
Պարզ ասած, նրանք ասում են, որ եթե երկրում հաղթեր ընդդիմությունը, ապա Վրաստանից նոր հակառուսական ճակատ կբացվեր՝ իր հետ բերելով նոր պատերազմ, նոր կորուստներ:
Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»:

«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
916:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
2016:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
4815:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3215:48
«Արևմուտքի հետ ցանկացած պայմանավորվածության պետք է զգուշությամբ մոտենալ»․ Լավրով
6415:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3515:30
«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5215:24
«Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար»․ Ալիև
8215:06