«Հովհաննես Ավետիսյանի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա»․ Գևորգ Թամամյան

«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա։ Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն՝ գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով»,- գրում է բժիշկ Գևորգ Թամամյանը։ «Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված և սուր քննադատական խոսքով և այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։
Ովքեր ծանոթ չեն, ասեմ՝ Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաև սովորել է Թաֆթսի ևւ Ջորջիայի համալսարաններում։
Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։
Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել եւ կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»,-գրել է Գևորգ Թամամյանը։

«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
4319:12
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
4419:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
9218:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
9718:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
7916:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7316:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7116:00
«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
7415:48