«Նախարարության հետ համաձայնեցվե՞լ է ապահովագրության ռեֆորմի առկախումը»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին

«Մենք պիտի շարունակենք օրենսդրական գործընթացները, այսինքն՝ օրենքը պետք է ընդունենք և հաջորդիվ էլ ֆինանսավորման հատկացման հարցը ևս քննարկվելու է։ Պահուստային ֆոնդի և այլ միջոցների շրջանակներում պետք է ամեն ինչ անենք, որ օրենքի ընդունումից հետո փուլային կարգով ապահովենք ապահովագրական համակարգի ներդրումը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025թ․ պետբյուջեով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվելու։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Առողջապահության նախարարության հետ համաձայնեցվել է ռեֆորմի առկախումը և միջոցներ չհատկացնելը ֆինանսների նախարարության կողմից, նախարարը պատասխանեց․ «Կառավարությունը կողմ է քվեարկել նախագծին, բայց բյուջեն դեռ նաև ԱԺ առաջարկներով քննարկման որոշակի փուլ ունենալու է»։
Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ և դրա շուրջ նախատեսվում են քննարկումներ նաև ԱԺ-ի խմբակցությունների հետ։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101007.09.2026, 09:24