Անդրանիկ Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ»
![]() 221 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ: Թիմակիցների այս առճակատումը անակնկալի է բերել Անդրանիկ Քոչարյանին. նա գունատվել է, լուռ լսել, փորձել ինքնապաշտպանվել, բայց անօգուտ: Ներկաներից մեկը առաջարկել է Անդրանիկ Քոչարյանի հարցը դնել քվեարկության, որպեսզի հանգուցալուծում լինի, այլ ոչ թե խոսեն, գնան տուն: Այնուհետև Հովիկ Աղազարյանին պատժելու հարցն է քննարկվել. թիմակիցները նրան մեղադրել են աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու, ԱԺ ամբիոնից իր որդու գործի մասին խոսելու, շահերի բախման և մանդատի անհամատեղելիության համար: Աղազարյանի համար էլ են անսպասելի եղել թիմակիցների հարձակումները: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է մանկապատանեկան այս ներկայացումներից, բղավելով ամփոփել է օրը և հայտարարել, որ Աղազարյանի հարցով կզբաղվեն իրավապահները, իսկ Անդրանիկ Քոչարյանի հետագա պաշտոնավարման հարցը թողել է խմբակցության որոշմանը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
