Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ադրբեջանը շպագատ է իջել». Ստեփան Դանիելյան

«Ադրբեջանը շպագատ է իջել». Ստեփան Դանիելյան
225
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 09:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է, Ուկրաինայի կոնֆլիկտի լուծումն այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ է կարելի լուծել։
Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ որևէ միջանկյալ լուծման չի գնալու։
Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմունիկեյում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական, կամ թուրք-իրանական, կամ այդ երկուսը միասին, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։
Ադրբեջանը շպագատ է իջել ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում, ինչպես է կարողանալու շպագատի դիրքից նորից կանգնել»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան