«Ադրբեջանում ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ-ն ներկայացված լինելու COP29-ին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 263 Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 15:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը։ Դա հակաամերիկյան հերթական հիստերիայի պատճառ է դարձել։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովը, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության կազմին, ասել է․ «COP29-ը ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային իրադարձություն է։ Պարզապես այս անգամ այն անցկացվում է Ադրբեջանում։ ԱՄՆ-ն իր վերաբերմունքն է հայտնում միջազգային այս իրադարձությանը՝ իր ուղարկած պատվիրակությամբ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի դեմքն ու ով լինելը, ապա կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ամենաստոր մակարդակի քայլերի ունակ պետություն է։ Միացյալ Նահանգները հայտնի է որպես ցեղասպանություններ իրականացնող, հակամարտություններ, հեղաշրջումներ հրահրող և աշխարհի բոլոր ծայրերում տարբեր տհաճ գործողություններ կատարող երկիր։ Ուստի նա իրեն արժանի պատվիրակություն է ուղարկում։ Նրանք, ովքեր կարծում են, որ դա կվնասի Ադրբեջանի հեղինակությանը, սխալվում են»։ Նշեմ, որ Բաքվում անցկացվելիք COP29-ի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնեն ավելի քան 20 նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ: Պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Թե ինչու են Բաքվում այդքան ագրեսիվ այդ պատվիրակության կազմի հանդեպ, անհասկանալի է, բայց որ Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը՝ դա ակնհայտ փաստ է»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
