«Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները ձեր կառավարության օրոք վատագույն վիճակում են»․ Արթուր Խաչատրյանը՝ Պարույր Հովհաննիսյանին

«Կառավարությունը պարբերաբար խոսում է Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու, քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին, այդ ամենն իրականում ինչպե՞ս է դրևորովում»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հարցն ուղղելով ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին․ «Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները ձեր կառավարության օրոք վատագույն վիճակում են գտնվում։ Երբեք մեր արտաքին առևտրի մեջ դեպի ԵՄ արտահանումները 4,5% չեն եղել, ինչպես եղել է այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում։
Ուզում եմ հասկանալ՝ ձեր կառավարությունը խոսքերից անդին ռեալ ի՞նչ է արել, որպեսզի Հայաստանը ԵՄ-ին մոտենա․ տնտեսությունը հեռացրել եք, CEPA-ն (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ձեզնից ավելի շուտ է կնքվել»,- հավելեց պատգամավորը։
Ի պատասխան Պարույր Հովհաննիսյանը թվարկեց հարաբերությունների մերձեցման մի քանի փաստ՝ նշելով, որ պայմանագրային հիմքը շարունակում է մնալ CEPA-ն, բայց գործընկերության նոր օրակարգը, որը բանակցում են, մոտակա շաբաթներին, կավարտվեն, ինչը լիարժեք կդարձնի գործընթացը․ «Նոր ոլորտներ կավելանան, օրինակ՝ անվտանգությունը, այս ոլորտում ամենաշոշափելի առաջընթացը ԵՄ առաքելության գործունեությունն է»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԵՄ մի շարք երկրներում դեսպանատներ են բացվել։ «Ես էլ բավարարված չեմ առևտրատնտեսական ծավալով ու թվերով, և այդ հարցը միշտ բարձրացվում է, սակայն միաժամանակ պետք է նշել, որ բոլոր առումներով առաջընթացը կշարունակվի, հատկապես՝ գալիք տարվա ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը։

Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
12700:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
53Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
62Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
65Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
83Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
74Երեկ, 21:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
70Երեկ, 20:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
94Երեկ, 19:42